Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)

Բուժիչ ձիթապտուղը

Բուժիչ ձիթապտուղը

Ձիթապտղի պտղամիսը պարունակում է շաքար, խիստ արժեքավոր սպիտակուցներ, «C» և «B» խմբի վիտամիններ, կարոտին, կալիում, կալցիում և գլիկոզիդներ։ Մասնագետների կարծիքով, սննդակարգում պարբերաբար ձիթապտուղ օգտագործելու դեպքում հնարավոր է կանխել ստամոքսի խոցի առաջացումը։

 

Որպես դիետիկ սնունդ ավելի ցուցված է սև ձիթապտուղը։ Իսկ ամեն ամիս 20 ձիթապտուղ ուտելու դեպքում լիովին հնարավոր է խուսափել ատամնաքարի առաջացումից, ինչպես նաև միզուղիներում, լեղապարկում և երիկամներում քարերի առաջացումից։ Ձիթապտղի յուղն օրգանիզմի կողմից 98%-ով յուրացվում է և ունի ընդհանուր կազդուրիչ ազդեցություն։ Ձիթապտղի յուղի բաղադրության մեջ մտնող մոնոչհագեցած յուղային թթուներն օժտված են օրգանիզմում խոլեստերինի մակարդակն իջեցնելու և վաղաժամ ծերացման գործընթացները կանխելու հատկությամբ։


Ձիթապտղի յուղի օգտագործումը բարելավում է լեղուղիների աշխատանքը, վերացնում փորկապությունը և վերականգնում ստամոքսի լորձաթաղանթը։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4. 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ